Ռումինիայի Սենատը օրինագիծ է ընդունել հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակման մասին

70641078_599689930563011_1179062410737090560_n

Ռումինիայի Սենատը օրինագիծ է ընդունել հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակման մասին։

Երեկ, սեպտեմբերի 18-ին, Ռումինիայի Սենատը միաձայն ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:

«Այն ներկայացվել էր Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանի և Վարուժան Ոսկանյանի նախաձեռնությամբ։ Համաձայն Ռումինիայի ներքին ընթացակարգերի՝ օրինագիծը պետք է նաև հավանություն ստանա Խորհրդարանի Ստորին պալատի կողմից և ստորագրվի երկրի նախագահի կողմից»,- գրել է դեսպանը։

Դիտումների քանակը: 4419
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին