Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստան կայցելի դեկտեմբերի 21-ին

KSP_017278_00358_1_t218_235834

Երևանում դեկտեմբերի 21-22-ը անցկացվելու է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորելու է փոխվարչապետ Ալեկսեյ Օվերչուկը։ Այդ մասին հայտնում են ՌԴ փոխվարչապետի քարտուղարությունից։

Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողի նախորդ նիստը տեղի է ունեցել 2019 թվականին, Մոսկվայում։

Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում հողորդակցության ուղիների վերաբացման նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբում Օվերչուկը ռուսական կողմի ներկայացուցիչն է։

Դիտումների քանակը: 4234
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին