Ռուսաստանում ձերբակալվել է Բորիս Ավագյանը

Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները բերման են ենթարկել Ռոսռեեստրի (Պետական ​​գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայություն) Սանկտ Պետերբուրգի վարչության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանին։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում Spices and Radosti ռեստորանում։ Հետաքննության տվյալներով՝ նախկին պաշտոնյան հանցավոր խումբ է կազմակերպել, էժան շինանյութի անվան տակ տեխնիկա է ներմուծել Ռուսաստանի տարածք։ Հանցավոր խմբի գործունեությունից հասցված վնասը գնահատվում է գրեթե 1 մլն ռուբլի։ Ձերբակալությունից հետո Բորիս Ավագյանը տնային կալանքից փախել է Ֆրանսիա։ Որոշ ժամանակ անց նա տեղափոխվել է Հայաստան, որտեղ զբաղեցրել է պետական ​​բարձր պաշտոններ։ Հաղորդվում է նաև, որ ձերբակալության ժամանակ Բորիս Ավագյանը ռեստորանում է գտնվել ԱԴԾ տնտեսական անվտանգության ծառայության մաքսանենգության բաժնի նախկին պետ Իգոր Օլեյնիկովի ընկերակցությամբ։

Ռուսական մամուլը տեսանյութ է հրապարակել ձերբակալման վայրից` նշելով. «Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Ավագյանը հեզաճկուն կերպով ըմպում իր շամպայնը` օպերատիվ աշխատողներով շրջապատված` հաշիվը սպասելիս»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բորիս Ավագյանը եղել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության աշխատակից։ Նրան աշխատանքից ազատել են այն բանից հետո, երբ Երևանում մասնակցել է ԱԺ քննարկմանը, որտեղ մեղադրել է Հայաստանի իշխանություններին հայ ռազմագերիների վերադարձի հարցում անգործության մեջ։ Հայտարարությունից ժամեր անց «Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը` Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից» հիմքով Ավագյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Հիշեցնենք նաև, որ համաձայն ՌԴ ներքին գործերի նախարարության կայքի Բորիս Ավագյանը ներկայացված էր հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում:


 

Դիտումների քանակը: 4345
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին