Սահմանափակվում է ՀՀ-ից ԱՀ և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերով անձանց տեղաշարժման իրավունքը

f5e7d946514a56_5e7d946514a9a.thumb

Հաշվի առնելով ՀՀ Պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշմամբ սահմանված՝ ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները՝ հայտնում ենք,

որ 2020 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ սահմանափակվում է Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերով անձանց տեղաշարժման իրավունքը ՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.

  •  բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդներ և մեկական ուղեկցողներ.
  •  սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձինք.
  •  անհետաձգելի առողջական խնդիրներով պայմանավորված հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ այցելող անձինք:

 1-րդ, 2-րդ և 3-րդ կետերում նշված անձինք սահմանային հսկիչ կետերով անցնելու և ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար պարտավոր են ունենալ և պահանջի դեպքում ներկայացնել Ձև 1-ով կամ Ձև 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող փաստաթուղթ (տեղեկանք կամ թերթիկ) և անձը հաստատող փաստաթուղթ:

Արցախ / Տեղեկատվական շտաբ

На изображении может находиться: текст

Դիտումների քանակը: 3901
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին