Սանկտ Պետերբուրգում կայացաել է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների հանդիպումը։ Հանդիպման ժամանակ Արթուր Դավթյանն անդրադարձել է միջազգային իրավունքի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն Ադրբեջանում պահվող, գերեվարված հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց վերադարձման, նրանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը:
Արթուր Դավթյանն ընդգծել է, որ հայտարարության 8-րդ կետի (կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում) լիարժեք կատարումը և հումանիտար բնույթի խնդիրների լուծումը կարող են բավարար երաշխիք դառնալ տարածաշրջանում խաղաղության, տնտեսական և այլ ոլորտներում արդյունավետ և անվտանգ համագործակցության համար:
Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ նրանք պայմանավորվել են աշխատանքային կարգով ռուսական կողմի միջնորդական ջանքերով շարունակել պարբերական շփումները բարձրացված խնդիրների լուծումները գտնելու ուղղությամբ:
Հանդիպման արդյունքում Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների 2021-2025թթ. համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ հուշագիր, որը ենթադրում է հանցագործություններ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ահաբեկչության և ծայրահեղականության, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացան, զենքի, պայթուցիկ նյութերի և սարքերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, կոռուպցիայի, նացիզմի, նեոնացիզմի հերոսացման դեմ պայքար։
Թողնել պատասխան