Սև լճի 30 տոկոսի համար չենք գնալու իրավիճակի սրման․ Փաշինյան

Ադրբեջանի կողմից պարտադրվող պատերազմից, կարելի է խուսափել։ Այդ մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի նախընտրական շտաբների ակտիվի հետ հանդիպման ժամանակ՝ շեշտելով նաև, որ դա երաշխավորված չէ։

«Այս ընթացքում Սև ջրի [լճի] հետ կապված այդքան թեմաներ եղան, Սովետական Միության քարտեզներ հրապարակվեցին։ Բոլորս տեսանք, որ վերևի մի հատվածը սահմանն անցնում է ջրի միջով` 20, թե 30 տոկոսն է, էական չի։ Հիմա մենք նայենք, ուսումնասիրենք և եթե տեսնենք այդպես է, ասենք հա՞, թե ասենք` չէ, Սև ջրի [լճի] 30 տոկոսի համար պատերազմ ենք սկսելու»,–ասաց Փաշինյանը։

Նա վստահեցրեց, որ Հայաստանը չի գնալու իրավիճակի սրման, և հարցը լուծելու ենք խաղաղ ճանապարհով։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը, իսկ մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայող է գերեվարել։

Դիտումների քանակը: 4375
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին