Բաքվի ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել ազատ արձակել բոլոր գերեվարվածներին

USA

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության և վեց հայ զինվորների գերեվարման հետ կապված Բաքվում ԱՄՆ դեսպանությունը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել։

«ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի հայ զինվորների գերեվարմամբ: Երկու կողմերին կոչ ենք անում այս միջադեպը կարգավորել խաղաղ ճանապարհով, իսկ Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին»,- նշվում է գերատեսչության տարածած հայտարարությունում։

Դիտումների քանակը: 4217
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին