Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տեսնում է «տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների շրջանակում»

Բայրամով

Ադրբեջանը վճռականորեն նայում է ապագային, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում այցով գտնվող Լիտվայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այդ մասին հաղորդում է minval.az լրատվական գործակալությունը։

Նա նշել է, որ «Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների շրջանակում»։

«Այս մոտեցումը պետք է բխի միջազգային բոլոր դերակատարների շահերից», — հայտարարել է Բայրամովը:

Դիտումների քանակը: 4073
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին