Շախմատը ճանաչվել է ռասիստական խաղ

unnamed (9)

Ավստրալիայի հեռարձակողների կորպորացիայի Սիդնեյի մասնաճյուղը (ABC) շախմատը անվանել է ռասիստական ​​սպորտաձև, քանի որ կանոններով սպիտակ խաղաքարերը միշտ առաջինն են քայլ անում և գերադասում են սևերին, ինչը ռասայական բռնության այլաբանություն է:

Պետական ​​հեռարձակողը, որը ֆինանսավորվում է տեղական հարկ վճարողների կողմից, նախատեսում է քննարկել  այս սկանդալային բացումը թոք-շոուի եթերում հայտնի գրոսմայստերների մասնակցությամբ:

Համաշխարհային ամենահին խաղերից մեկի գործող կանոնների համաձայն, որոնք վերջնականապես հաստատվել են 19-րդ դարի վերջում, սպիտակ խաղաքարերով խաղացողը կատարում է առաջին քայլը, իսկ սևերով խաղացողը կատարում է երկրորդը, այնուհետև հակառակորդները քայլ են կատարում հերթականությամբ:

Աշխարհի նախկին չեմպիոն 57-ամյա Գարի Կասպարովը դժգոհողներին խորհուրդ տվեց մեկ այլ խաղ ընտրել:

«Եթե դուք անհանգստացած եք, որ շախմատը ռասիստական խաղ ​​է, ապա խնդրեմ վերցրեք գո, այնտեղ առաջինը քայլում են  Սևերը: Ավելի լավ է այդպես անել, քան հիմար թվալ, փող ծախսելով նման «հետաքննությունների» համար», — ասաց Կասպարովը:

Սարկազմով լի մեկնաբանությունների շարքում առանձնանում է նաև հանուն սեռական փոքրամասնությունների  առաջարկը՝ թագավորի և թագուհու խաղաքարերը վերանվանման «Նորին Մեծություն N1»-ի և «Նորին Մեծություն N2»-ի ՝ նրանց հավասար հնարավորություններ տալով շախմատի խաղատախտակում:

Հետաքրքրական է, որ 2019-ի մարտին երկու հայտնի գրոսմայստերներ՝ նորվեգացի Մագնուս Կարլսենը և հոլանդացի Անիշ Գիրին, արդեն բարձրացրել են Սպիտակների առաջին քայլի հարցը՝ ՄԱԿ-ի միջազգային օրվա շրջանակներում՝ ռասայական խտրականությունը վերացնելու համար:

«Առաջին քայլի կանոնը երբեք չի վերաբերվել ռասսային կամ քաղաքականությանը, բայց մենք կարող ենք խախտել այն, որպեսզի հաղորդագրություն ուղարկենք բոլորին, ովքեր կարծում են, որ գույնը պետք է առավելություն տա շախմատում կամ կյանքում», — շեշտեց այնուհետև Կարլսենը:

Մոլորակի սևամորթ բնակչության իրավունքների ոտնահարման հարցը նոր խթան ստացավ ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի  մահից հետո: Տեսանյութում հնչող ռեզոնանսային միջադեպը մասսայական բողոքի ալիք է առաջացրել ամբողջ աշխարհում:

 

mamul.am

Դիտումների քանակը: 4557
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին