«Շառլի հայացքը». Ազնավուրի կյանքը՝ իր իսկ հեղինակած ֆիլմում

2425_turkerin-chhajoghvec-vochnchacnel-hay-mtavorakanutyany-nrank-miayn-korcrecin-ayn-aznavur_M

Ֆրանսիայում օգոստոսի 25-ին կայանալիք Անգուլեմի ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնին ներկայացվելու է «Շառլի հայացքը» ֆիլմը: Այս ֆիլմի հեղինակը մեծանուն շանսոնյեն է՝ Շառլ Ազնավուրը:

«Շառլի հայացքը» ֆիլմը, որի հանրային ցուցադրումը կլինի հոկտեմբերի 2-ին, կյանքի է կոչվել ռեժիսոր Մարկ դի Դոմենիկոյի շնորհիվ:

1948 թվականին Շառլ Ազնավուրն Էդիթ Պիաֆից նվեր է ստանում իր առաջին տեսախցիկը, որը դառնում է շանսոնյեի կյանքի անբաժան ուղեկիցը: Մինչև 1982-ը Ազնավուրը նկարում է իր կյանքի ու գործունեության տարբեր պահեր, դրվագներ, որոնք էլ դառնում են իր օրագիր-ֆիլմի հիմքը: Ուր էլ գնար՝ նա պարտադիր տանում էր իր հետ տեսախցիկը. այն ֆիքսում էր ամեն ինչ՝ կյանքի տարբեր դրվագներ, վայրեր, ուր լինում էր Ազնավուրը, նրա ընկերներին, մտերիմներին, նրա ուրախության ու ձանձրույթի պահերը:

Մահվանից ամիսներ առաջ Ազնավուրը ռեժիսոր Մարկ դի Դոմենիկոյի հետ սկսում է մշակել իր հավատարիմ ընկերոջ՝ տեսախցիկի տարիներ շարունակ ֆիքսած պահերը: Ազնավուրը որոշել էր այդ բոլոր ժապավենները մեկ ամբողջական ֆիլմ դարձնել՝ իր կյանքի ֆիլմը, որն էլ հիմա ավարտին է հասցրել Մարկ դի Դոմենիկոն:

«Շառլի հայացքը». Ազնավուրի կյանքը՝ իր իսկ հեղինակած ֆիլմում

Հայ-եվրոպական մշակութային կենտրոն
Դիտումների քանակը: 4646
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին