Դեկտեմբերի 21-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 18:20-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 2019թ.ծնված Վ. Մ.-ն, իսկ ժամը 19:00-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ է ընդունվել նույն հասցեի բնակչուհի՝ 1992թ.ծնված Ի. Մ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ Ի. Մ.-ն և իր որդի` Վ. Մ.-ն թունավորվել են դեկտեմբերի 21-ին ժամը 18:00-ի սահմաններում, տան բաղնիքում առկա ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Շմոլ գազից թունավորվել են 2 քաղաքացի

Թողնել պատասխան