“Շնորհակալ եմ ձեր ոգու ուժի համար” — ՀՀ նախագահ

44275

Այսօր, ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները, մարզիչները եւ ֆեդերացիայի նախագահ` Սարգիս Ստեփանյանը հյուրընկալվեցին ՀՀ նախագահի նստավայրում։

ՀՀ նախագահ` Արմեն Սարգսյանը բոլորին շնորհավորեց` Լեհաստանում վերջերս կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունում փայլուն արդյունքներ գրանցելու կապակցությամբ (հաշմանդամություն ունեցող մարզիկները աշխարհի առաջնությունից վերադարձել են 5 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալներով)։ Հանրապետության նախագահը հետաքրքիր ու բազմաբովանդակ զրույց ունեցավ ֆեդերացիայի անդամների հետ։

Օրինակ բերելով աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ չնայած նա շարժվելու, խոսելու հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, կարողացել է ամբողջ աշխարհին զարմացնել իր կամքի ուժով և կյանքի հանդեպ ունեցած սիրով:

Սարգիս Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ մշտական ուշադրության ու աշխարհի առաջնությանը մասնակցելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Նա ներկայացրել է ֆեդերացիայի գործունեությունը, առաջիկա անելիքներն ու ծրագրերը:

Դիտումների քանակը: 4463
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին