Շտապօգնության մեքենաներով բարձված բեռնատարը շարժվում է դեպի Հայաստան

անցակետ

Շտապօգնության 4 մեքենաներով բեռնատարը հատել է ռուս-վրացական սահմանի «Կազբեգի» անցակետն ու շարժվում է դեպի Հայաստան։

Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էին շտապօգնության մեքենաներով բարձված բեռնատարներ։ Տեսանյութի մեջ մի տղամարդ հայտնում էր, որ վրացական կողմը չի թողնում Ռուսաստանից եկող բեռնատարներն անցնեն իր տարածքով ու մեկնեն Հայաստան։

«Բեռնատարներին սպասեցրել են, ամենայն հավանականությամբ, արարողակարգային հարցերի պատճառով։ Մեկ բեռնատար 4 ավտոմեքենաներով բաց են թողել, երկրորդ բեռնատարի հարցը քննարկվում է»,- հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ բեռնատարը Հայաստան կուղղվի երեկոյան կողմ։ Նա նշել է, որ սահմանին են մոտենում այլ բեռնատարներ, որոնք հումանիտար օգնություն են տեղափոխում։ Հումանիտար բեռները հավաքել են Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ Վրաստանում մարտ ամսից գործում է օտարերկրացիների մուտքի արգելքը։ Այն բեռնափոխադրումների վրա չի տարածվում։

«Կազբեգի»-«Վերին Լարս» անցակետերով անցնող ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է Հայաստանի ու Ռուսաստանի միջև։

Դիտումների քանակը: 4929
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին