Շվեդիայի պատգամավորներն այցելել են Եռաբլուր

Շվեդ

Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները Բյորն Սյոդերի գլխավորությամբ ապրիլի 2-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այդ մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Շվեդ պատգամավորներին ուղեկցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը:

Պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Հավելենք, որ այսօր լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի յոթերորդ տարին: 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց հարձակողական գործողություններ՝ հրետանու, զրահատեխնիկայի և ավիացիայի ներգրավմամբ: Ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն է ձեռք բերվել:

Դիտումների քանակը: 3720
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին