Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի մեքենա, որի մեջ հայտնաբերվել է ՌՊԿ տեսակի 2 գնդացիր։ Այդ մասին հաղորդում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Մեքենայում գնտվող երեք անձանցից մեկը ձերբակալվել է։ Կատարվում է քննություն»,- նշում են ոստիկանությունից։
Իրավապահ կառույցից հիշեցրել են, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից։
Հավելենք, որ գնդացիրները հայտնաբերվել են մայիսի 1-ին, ժամը 6։40-ին։
Թողնել պատասխան