Սփյուռքի դպրոցների շղթայական փակումը՝ մեծագույն մարտահրավեր հայ մնալուն․ Փակում են Փասադենայի միակ երկրորդական վարժարանը

IMG_5725

Օրերս սփյուռքահայ մամուլը տագնապով ահազանգեց, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը որոշել է փակել Փասադենայի միակ երկրորդական՝ «Վաչէ և Թամար Մանուկեան» վարժարանը:

Էլեկտրոնային փոստով լուրն ստանալու հենց հաջորդը օրը վարժարանի սաներն ու նրանց ծնողները դուրս եկան բողոքի՝ պայքարելու հերթական դպրոցի փակման որոշման դեմ: Թվում է՝ պատմությունը շարունակ կրկնվում է. աշխարհի տարբեր կետերի հայ համայնքներում յուրաքանչյուր տարի փակվում են հայկական դպրոցներ՝ երեխաներին
թողնելով ձուլումը որպես այլընտրանք չունենալու նենգ տարբերակի հետ: Համայնքներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, պայքարում, ցույցեր կազմակերպում, բայց նրանց ոչ ոք չի լսում. որոշ գործիչների պարագայում սեփական շահերի ձայնը միշտ ավելի լսելի է, քան ազգայինի ու հայության պահպանման ձայնը: Սփյուռքյան մի շարք
վարժարաններ տեղային խնդիրներ են լուծում, որոշներն էլ ողջ աշխարհի հայության համար կրթական բարձր որակ են ապահովում, այդպիսին էր նաև Մելգոնեանը:

2004 թ.-ի՝ վարժարանի փակման որոշումից հետո, շատ ցույցեր կազմակերպվեցին և պարբերաբար շարունակվում են
կազմակերպվել՝ արդեն մեկ ու կես տասնամյակ: Մելգոնեանցիները օրուգիշեր պայքարում են վարժարանի վերաբացման համար և վստահ են՝ քանի դեռ այս հարցը չի լուծվել, Սփյուռքում մեկը մյուսի հետևից շարունակվելու են փակվել հայկական կրթօջախները:
Անդրադառնալով «Վաչէ և Թամար Մանուկեան» վարժարանի փակման հարցին` ՀՅԴ «Լեռնավայր» կոմիտեն արդարացիորեն նշում է. «որոշում մը, որ տրուեցաւ մէկ գիշերուան մէջ եւ բառացիօրեն որբացուց աւելի քան 150 հայ աշակերտներ իրենց ազգային պատկանելիութենէն, հայկական զգացողութենէն, կենցաղէն եւ արժեքներէն»:
Հետևաբար, Սփյուռքի հայությանն անհրաժեշտ են ոչ թե այնպիսի առաջնորդներ, որոնք չեն կարողանա իրականացնել համայնքային կառույցների աշխատանքի կազմակերպումն ու բնականոն գործունեությունը և չկարողանալու արդյունքում կորոշեն փակել դրանք, այլ այնպիսիք, որոնք հանդես կգան նոր գաղափարներով, համարձակ ծրագրերով ու հեղափոխական առաջարկներով:
Մենք լիահույս ենք, որ «Վաչէ և Թամար Մանուկեան» վարժարանի փակման որոշումից ՀԲԸՄ-ում հետ կկանգնեն՝ հաշվի առնելով օտար երկրում հայկական դպրոցի փակման անդառնալի հետևանքները:

 

«Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հայաստանյան գրասենյակ 

Դիտումների քանակը: 4787
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին