Կիպրոսի «Մելգոնեան» վարժարանի արժեքը նվազել է շուրջ 53 տոկոսով

Melkonian-varzharan
Կիպրոսի հայտնի «Մելգոնեան» վարժարանի հողատարածքի գինը նվազել է: Այս մասին օրեր առաջ հայտնել է «Ֆիլետեֆթերոս» թերթը՝ նշելով, որ մինչ գնանկումն այն արժեր շուրջ 80 միլիոն եվրո, իսկ այժմ գինը նվազել է մինչև 53 տոկոսով:

Լուրը արագ տարածում է գտել Կիպրոսի և հայահոծ տարբեր այլ համայնքներում, որտեղ մարդիկ հավատում են, որ վարժարանը չի վաճառվելու և դեռ բացելու է իր հյուրընկալ գիրկը բազում հայ սերունդների առաջ:
Հիշեցնենք, որ «Մելգոնեան» կրթական հաստատությունը Նիկոսիայում հիմնադրել են բարերարներ Կարապետ և Գրիգոր Մելքոնյան եղբայրները՝ 1924 թվականին: Այն սկզբում գործել է որպես որբանոց՝ Ցեղասպանությունից մազապուրծ եղած երեխաների համար, իսկ այնուհետև վերածվել է վարժարանի: Եղբայրները կտակով այն հանձնել են Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ պայմանով, որ վարժարանը պիտի պահպանվի: Սակայն ՀԲԸՄ ղեկավարության որոշմամբ այն 2004 թ.-ից դադարեցրել է իր գործունեությունը, և երբեմնի ամենահայկական կրթօջախներից մեկը անհայտ պատճառներով չի կատարում բարերար եղբայրների կողմից պատվիրակված իր
հայապահպան առաքելությունը:
Նշենք նաև, որ արդեն մեկ ու կես տասնամյակ է, ինչ քննարկվում է «Մելգոնեանի» վաճառքի հարցը, որի դեմ պայքարում են հազարավոր նվիրյալներ աշխարհի տարբեր անկյուններում՝ վարժարանի սաներ, մտավորականներ և հայտնի գործիչներ:
«Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հայաստանյան գրասենյակ 
Դիտումների քանակը: 4815
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին