Սփյուռքում հաջորդ շաբաթների ընթացքում Լաչինի միջանցքի հետ կապված քայլերի կտրուկ ակտիվացում կլինի։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Սփյուռքը տարբեր քայլերի է դիմում։ Իհարկե, հանրությունն ավելի բուռն արձագանք էր սպասում, ինչպիսին կար պատերազմի ընթացքում։ Սակայն ինչ-ինչ պատճառներով այդ արձագանքը մեղմ է, ինչը կապված է մի շարք գործոնների հետ` ինչ-որ ապատիա կա, ինքնակազմակերպման ու համայնքների ներսում այլ խնդիրներ կան»,– նշեց Սինանյանը։
Նա վստահեցրեց, որ այդ հարցի հետ կապված մոբիլիզացրել են ռեսուրսները` ոչ միայն համայնքային կառույցների իմաստով, այլ նաև սփյուռքի երիտասարդ դեսպաններն են ակտիվ աշխատում բոլոր երկրներում։
Սինանյանը հիշեցրեց, որ երեկ Լոս Անջելեսի քաղաքապետը Քարեն Բասը հայտարարությամբ է հանդես եկել` ասելով, որ ջանքեր կգործադրի, որպեսզի ԱՄՆ–ն ավելի ներգրավված լինի Լաչինի միջանցքի բացման հարցում։
Թողնել պատասխան