“Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել” — Արսեն Թորոսյան

70261318_1007579142761684_2961456181966536704_n

Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել։ Այդ նասին հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

“Այսօր արդեն ունենք 800.000 դրամ գին՝ 1 դեղապատ ստենտի համար նորաբաց Բեսթ-Լայֆ հայ-ճապոնական կենտրոնում։ 2018թ-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին չունեինք։ Գների անկման, ինչպես նաև պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարևան Վրաստան մեկնելը։

 Պետական ծրագրերի ընդլայնումը շարունակական է լինելու, բայց խնդրում եմ միշտ հիշել՝ «ամենալավ բուժումը կանխարգելումն է”, — գրել է Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում։

Դիտումների քանակը: 4706
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Մեկ պատասխան ““Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել” — Արսեն Թորոսյան”-ին

  1. Սուրեն
    1

    Անհասկանալի շուկայական հարաբերություններ են տիրում Հայաստանում: Ինչպես է սահմանվել գինը՝ հիմնականում մասնավոր բուժընկերությունների համար, որ հնարավոր է դառնում նախարարության միջնորդությամբ այն նվազացնել: Ում շահերն են շոշափվում այդ գործարքով: Պարզ է, որ պետական և սեփական խոշոր գումարների մասին է խոսքը: Փակագծերը կամ բացեք, վերլուծեք և գնահատեք, կամ թողեք փակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին