Ստանիսլավ Զասը կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից

ՀԱՊԿ քարտուղարությունում մտահոգված են Արցախում տեղի ունեցած զինված բախումների և մարդկային զոհերի մասին տեղեկությամբ։ Այդ մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։

«Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և ընտանիքներին: Կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունները հաղթահարելու համար օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ»,– նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Դիտումների քանակը: 3961
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին