Ստեփանակերտի քաղաքապետն առաջին ընդլայնված խորհրդակցությունն է հրավիրել

75456969_116874386415433_480244830513922048_n

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կողմից նոյեմբերի 4-ին հրավիրվեց առաջին աշխատանքային ընդլայնված խորհրդակցությունը, որին քննարկվեցին գլխավորապես կազմակերպչական բնույթի հարցեր:

Խորհրդակցությանը քաղաքապետարանի պատասխանատուներից բացի հրավիրված էին նաև քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ:
Քաղաքապետը ներկաների ուշադրությունը հրավիրեց վերջին երկու շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր փողոցներ և թաղամասեր կատարած շրջայցերի, ինչպես նաև քաղաքացիների ընդունելությունների ժամանակ քաղաքացիների կողմից բարձրացված հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա` ընդգծելով դրանց՝ հնարավորինս արագ ուսումնասիրման և լուծման անհրաժեշտությունը: Այդ առումով նա հատկապես նշեց ծայրամասային թաղամասերում ճանապարհների բարեկարգման, սանիտարական մաքրման գործի արդյունավետ կազմակերպման, բնակչության ջրամատակարարման խնդրի և փողոցային լուսավորման պատշաճ համակարգման շարունակականությունը, ինչը օրախնդիր պետք է հանդիսանա քաղաքապետարանի ու նրա ենթակա կազմակերպությունների աշխատակիցների համար:
Անդրադառնալով քաղաքապետարանի և բնակիչների փոխհարաբերություններին, Դավիթ Սարգսյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորեց ժամանակին արձագանքել քաղաքացիների ահազանգերին, նրանց դիմումներին և առաջարկություներին, վերականգնել փոխվստահությունը, հարգանքով և ըմբռնումով մոտենալ նրանց կողմից բարձրացված խնդիրներին:
Քաղաքապետը նաև պատրաստակամություն հայտնեց ընդլայնել համագործակցությունը պետական բոլոր կառույցների և գերատեսչությունների հետ հանուն ավելի զարգացած ու բարեկեցիկ մայրաքաղաքի:
Խորհրդակցության աշխատանքներն ամփոփելուց հետո քաղաքապետը շնորհավորեց Սամվել Ղուլյանին փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Պատասխան խոսքում Ս. Ղուլյանն, ակնկալելով աշխատակազմի աջակցությունը վստահեցրեց վստահեցրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահությունը արդարեցնելու համար:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Դիտումների քանակը: 4375
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին