Ստեփանակերտում հայտնաբերվել է դի

_5e5e4922d2c961.66364137

Այսօր հայտնի դարձավ, որ հուլիսի 19-ին, ժամը 16:00-ին Ստեփանակերտ քաղաքի Անդրանիկի փողոցի վրա գտնվող եկեղեցու հարակից տարածքից հայտնաբերել է Հ. Ա.-ի (ծնված 1963թ. հաշվառված՝ ք. Ստեփանակերտ) դին: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնական էջը։

Հայտնի է, որ Ոստիկաբությունը տեղեկությունը ստացել է «Շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից։

ԱՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական փորձաքննությունների բյուրո» ՓԲԸ-ից հաղորդել են, որ Հ. Ա.-ի դիակի վրա առկա են ձախից ստորին ծնոտի կրծքավանդակի առաջնային մակերեսի, ձախ բազկի ձախից գոտկային շրջանում զույգ սրունքների առաջնային մակերեսի կապտուկներ և արյունազեղումներ:

Ներկայումս նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Դիտումների քանակը: 3983
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին