Ստեփանակերտում կացարաններով ապահովել են 6 ընտանիքի

scale_1200.jpg

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից և պատերազմի հետևանքով այլ կերպ տուժած վեց ընտանիքի ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 28 հասցեում գտնվող շենքից տրամադրվել են կացարաններ:
Թվով վեց՝ երեք երկուսենյականոց, և երեք՝ մեկսենյականոց բնակարանները սոցիալական ապահովության գերատեսչությունը տրամադրել է՝ առաջնորդվելով ծրագրի շահառու հանդիսացող և առավել խոցելի ենթախմբում գտնվող քաղաքացիների կացարանային հարցը լուծելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, այդ համատեքստում բնակարաններ են տրվել Շուշիից, Ավետարանոցից տեղահանված բազմանդամ (բազմազավակ և ծնողների հետ ապրող ընտանիք), բազմազավակ (8 երեխա ունեցող) ընտանիքների, ինչպես նաև պատերազմական գործողություններին մասնակցած և առայսօր անհայտ ճակատագիր ունեցող զինծառայողի ընտանիքի և հրետակոծության հետևանքով տունն ամբողջությամբ ավերված քաղաքացիների:

Գերատեսչությունը վստահեցնում է, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական և նպատակային են լինելու։

Ստեփանակերտում  կացարաններով ապահովել են 6 ընտանիքի

Դիտումների քանակը: 4382
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին