«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պաթյունի ու դրան հաջորդած հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 34-ի։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Այս պահի դրությամբ հաստատվել է 1 զոհի մասին տեղեկությունը։
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով. աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի 14 ջրատար, 8 բեռնատար ավտոմեքենաներ ու 3 տրակտոր։
Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա», «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր» և «էրեբունի» ԲԿ-ներ։
Տուժածների մեջ շատ են անչափահասները, որոնցից մեկը` 5-ամյա աղջիկը, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։
Թողնել պատասխան