ԵՄ-ն Ռուսաստանի և Անկարայի հետ քննարկում է հայ-ադրբեջանական հակամարտությունը

ԵՄ-ն Ռուսաստանի հետ քննարկում է Երևանի ու Բաքվի միջև հակամարտության կարգավորումը և հնարավոր ամեն ինչ անում է խաղաղության համար։ Կարդալ ավելին

Ադրբեջանում ուղղաթիռի վթարի հետևանքով 14 մարդ է զոհվել

Նոյեմբերի 30-ին ժամը 10։40-ի սահմաններին Ադրբեջանի Խըզըյի շրջանում գտնվող «Ղարահեյբաթ» ռազմական օդանավակայանում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ։ Կարդալ ավելին

Փաշինյանն ու Կլաարը քննարկել են Բրյուսելում կայանալիք հանդիպումների օրակարգը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանում են։ Կարդալ ավելին

Ադրբեջանը, Իրանը և Թուրքմենստանը կնքել են եռակողմ համաձայնագիր

Ադրբեջանը, Իրանը և Թուրքմենստանը գազի տարանցման ու փոխանակման մասին եռակողմ համաձայնագիր են կնքել: Կարդալ ավելին

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Սոչիի եռակողմ հայտարարությունը

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում Կարդալ ավելին

Գուտերեշը կոչ է արել Երևանին և Բաքվին երկխոսություն սկսել բոլոր ձևաչափերում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին Կարդալ ավելին

Եռակողմ հանդիպումը ավարտվեց համատեղ հայտարարությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: Կարդալ ավելին

Սոչիում շարունակվում է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը

Սոչիում մեկնարկված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը դեռ շարունակվում է։ Պուտինի խոսքով` վերջին մեկ տարում քիչ աշխատանք չի տարվել հրադադարի հաստատման և բնականոն կյանքին վերադառնալու ուղղությամբ։ «Սակայն, ցավոք, բոլոր խնդիրները լուծված չեն։ Ես տեղյակ եմ, որ սահմանին միջադեպեր են լինում, ինչի հետևանքով երկու կողմից էլ մարդիկ են մահանում, վիրավորվում։ Դրանց մեծ ուշադրություն դարձնելու կարիք կա, ինչի համար էլ մենք հանդիպել ենք այսօր, որպեսզի հետագայում խուսափենք նման միջադեպերից»,–նշել է ՌԴ նախագահը։ Եռակողմ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերակատարությունն ու ՌԴ–ի դերակատարությունը` ռազմական գործողությունների դադարեցման հարցում։ «Ակնհայտ է, որ ՌԴ–ն ու ռուս խաղաղապահներն առանցքային դերակատարություն ունեն` ԼՂ–ում խաղաղության ու տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում։ Բայց պետք է նշեմ, որ իրավիճակն այնքան կայուն չէ, որքան կցանկանայինք»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ անցյալ տարի նոյեմբերից հետո տասնյակ մարդիկ են զոհվել` երկու կողմերից էլ։ «Այս տարվա մայիսի 12-ից հետո մենք փաստացի ճգնաժամային իրավիճակ ունենք հայ-ադրբեջանական սահմանին։ Մեր գնահատականն այսպիսին է` Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնավար տարածք։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը նշված չէ, բայց պետական սահմանը գոյություն ունի, և դա ՀՀ ինքնավար տարածքն է»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան։ «Ճանապարհների ապաշրջափակումը ևս շատ կարևոր է մեզ համար»,– ասաց նա։ Անդրադառնալով ԼՂ խնդրին` ՀՀ վարչապետն արձանագրեց, որ այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահը Սոչիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում հայտարարել է՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը կազմակերպվել է, որպեսզի ռազմական միջադեպեր չլինեն և պայմաններ ստեղծվեն տարածաշրջանում իրավիճակի կայունացման և խաղաղության հաստատման համար։ Փաշինյանի հետ հանդիպումը կկայանա եռակողմ հանդիպումից հետո։

Նոյեմբերի 26-ին հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նոյեմբերի 26-ին, Կարդալ ավելին

Ադրբեջանը երկու քաղաքացի է վերադարձրել

Օրեր առաջ մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված մեր քաղաքացին վերադարձվել է։ Կարդալ ավելին