Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ Կարմիր շուկայում ադրբեջանական զինուժի կրակահերթից
Կարդալ ավելին
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 5 հայ զինծառայողի։
Կարդալ ավելին
Ադրբեջանի վարկածով դեկտեմբերի 3-ին նրանց դիրքերի վրա հարձակում գործադրելու արդյունքում սպանվել է Ճարտար քաղաքի բնակիչ
Կարդալ ավելին
Թուրքական լրատվամիջոցներն ակնհայտ «վրդովմունքով» են լուսաբանում Ֆրանսիայում ընթացող նախընտրական պայքարի շրջանակում նախագահի թեկնածուների հայանպաստ և հակաթուրքական հայտարարությունները։
«Եթե նա գա իշխանության, երանի ենք տալու Մակրոնին» նման շեշտադրմամբ հրապարակման մեջ թուրքական «Superhaber TV» լրատվամիջոցն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող ծայրահեղ աջակողմյան ուժերի ներկայացուցիչ Էրիկ Զեմուրի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցին։
Հրապարակման մեջ նշվում է, որ Զեմուրն այդպիսով ցանկանում է շահել ֆրանսահայ ընտրողների համակրանքը։ Թուրքական լրատվությունը հեգնանքով է ներկայացրել Զեմուրի խոսքն այն մասին, որ Հայաստանը հնագույն քրիստոնեական հող է և եթե չլիներ քրիստոնեությունը, չէին լինի Եվրոպան և Ֆրանսիան։
«Մակրոնի մրցակիցն էլ «Թուրքիայի» թշնամի դուրս եկավ» վերնագրով մեկ այլ հրապարակման մեջ թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթն անդրադարձել է Մակրոնի ամենաուժեղ մրցակիցներից մեկը համարվող Վալերի Պեկրեսի հայտարարությանը, ըստ որի՝ իրենք ո՛չ ցանկանում են ԱՄՆ-ից կախված մնալ, ո՛չ էլ Թուրքիայի կողմից պատանդառված։
«Մինչ Ֆրանսիայում մոտենում է նախընտրական շրջանը, նախագահի թեկնածուները, որոնք իրենց ընտրողներին խոստանալու ոչինչ չեն գտնում, փորձում են իշխանության գալ Թուրքիայի դեմ թշնամություն դրսևորելու միջոցով»,- նշել է թուրքական թերթը։
Հիշեցնենք, որ Էրիկ Զեմուրը եռօրյա այցով Հայաստանում էր։ Ծայրահեղ աջակողմյան հայացքներ ունեցող թեկածուն քարոզարշավի մեկնարկին որոշել էր առաջինը հենց Հայաստան գալ, իր խոսքով` աջակցություն հայտնելու առաջին քրիստոնեական երկրին, որն այսօր էլ ոտնձգությունների է ենթարկվում հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։
Էրիկ Զեմուրը AFP-ի հետ զրույցում խոսելով Հայաստանին ուղղված Ադրբեջանի ու Թուրքիայի սպառնալիքների մասին մեղադրել է Ֆրանսիայի ներկայիս իշխանություններին «շատ խոսելու, բայց, իրականում, Հայաստանին չօգնելու» համար։
ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, գնդապետ
Կարդալ ավելին
Զոհված զինծառայողների աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դեկտեմբերի 11-ին,
Կարդալ ավելին
Դեկտեմբերի 10-ին և 11-ին ադրբեջանցիները կրկին կրակ են բացել Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող սարուշենցիների տրակտորների ուղղությամբ։
Կարդալ ավելին
Դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում
Կարդալ ավելին
Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ «ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված
Կարդալ ավելին