ԱՀ ԱԳՆ-ն ողջունում է ԵԽ-ի ընդունած բանաձևերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանությամբ է հանդես եկել Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձևերի ընդունման կապակցությամբ: Կարդալ ավելին

Այսօր Մարաղայի կոտորածի 30-րդ տարելիցն է

Մարաղայի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը պայմանավորված չէր ռազմական անհրաժեշտությամբ. նպատակը տարածքի գրավումն ու այնտեղ ապրող մարդկանց ոչնչացումն էր։ Կարդալ ավելին

Նման քաղաքականությունը բիրտ հարված է ՌԴ խաղաղապահ առաքելությանը. ԱՀ ԱԳՆ

ԱՀ ԱԳ նախարարությունն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից գերեվարված և սպանված Արցախի բնակչի դեպքին և հայտարարել, որ Ադրեջանի` նման քաղաքականությունը բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը։ Հաղորդագրությունում նշվում է, որ այսօր Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտարի բնակիչ 1956 թ.-ին ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանը, զբաղվելով անասնապահությամբ, մոլորվելու արդյունքում գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել։ ԱՀ ԱԳՆ–ից շեշտում են, որ նման ահաբեկչական, բարբարոսական արարքը Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորում է և իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո։ Որպես նշվածի ապացույց կարելի է դիտարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված կեղծ հաղորդագրությունը, որտեղ արդարացվում է Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողությունը։ «Պաշտոնական Բաքվի նման պահվածքը հանդիսանում է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, անհարգալից վերաբերմունք՝ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների նկատմամբ և նպատակ ունի ահաբեկել Արցախի բնակչությանը, ստիպել նրան լքել հայրենիքը։ Նման քաղաքականությունը նաև բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։ ԱՀ ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, կոչ անում միջազգային հանրությանը համարժեք գնահատական տալ Ադրբեջանի սանձարձակ գործողություններին։ Արտաքին գործերի նախարարությունը հորդորում է Արցախի բնակչությանը չտրվել Ադրբեջանի սադրանքներին և չկորցնել հայրենիքում ապրելու հաստատակամությունը։

Հայաստանը շարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային ոտնձգությունների քաղաքականությունը. Ադրբեջանի ԱԳՆ

«Տրենդ» ադրբեջանական լրատվական գործակալությունը վկայակոչել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևային, ով այսօր Կարդալ ավելին

Արցախում օգտագործվող ջրի մոտ 98%-ը սկիզբ է առնում Քարվաճառում. Բաբայանն ահազանգում է

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին՝ Արցախի ջրային անվտանգության վերաբերյալ։ Կարդալ ավելին

Հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն. ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանի կողմից Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի խաղաղ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության 29-րդ տարելիցի կապակցությամբ ԱՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ։ Կարդալ ավելին

Ապրիլյան պատերազմից 5 տարի անց...

2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ էր սկսել Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Կարդալ ավելին

Դավիթ Բաբայանը և Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել են նոր պաշտոններում

Հունվարի 4-ին Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր: Համաձայն դրանց Կարդալ ավելին

Ֆրանսիայի Սենատում Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև է ընդունվել

Ֆրանսիայի Սենատում Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի ընդունման կապակցությամբ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված էր․ «Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։ Կարդալ ավելին

Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Հյու ՄքԴերմոթին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄքԴերմոթին՝ երախտագիտություն հայտնելով նահանգի խորհրդարանում Արցախին սատարող բանաձևի ընդունման գործում ունեցած մեծ ներդրման համար։ Կարդալ ավելին