ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ ՀՀ կառավարությունն իրականացնում է Արցախի քաղաքացիների աջակցության նոր միջոցառում։
«Շրջանառության մեջ է դրվել Կառավարության որոշման նոր նախագիծ, որով նախատեսվում է 4 ամիս ժամկետով ամսական 50,000 դրամ (սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների համար) աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած առանձին խումբ քաղաքացիներին։ Նախագիծն ընդունվելու դեպքում՝ սեպտեմբեր ամսվա համար գումարը կվճարվի հոկտեմբերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրը նաև նշում է, որ միջոցառման շահառուներն են նախկին միջոցառումների շրջանակում 300,000 դրամ կամ 250,000 դրամ աջակցություն ստացած՝ 2021թ. սեպտեմբեր - դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում կամ ԱՀ-ում գտնվող երեխաները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, մինչև 65 տարեկան կանայք, ովքեր չեն հանդիսանում ՀՀ կամ ԱՀ կենսաթոշակառու։ Շահառուները պետք է հաշվառված լինեն բնակչության պետական ռեգիստրում։
«Աջակցությունը նշանակվելու է առցանց ներկայացված դիմումի հիման վրա՝ անկանխիկ եղանակով։ Դիմումները ներկայացնելու ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելել է նախարարությունը իր տարածած հաղորդագրության մեջ։
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հոկտեմբերի 14-19-ը կանցկացնի լսումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ վարույթների մասին։
Կարդալ ավելին
Թուրքիայից աննախադեպ խոստովանություն է հնչել Արցախում 44-օրյա պատերազմին Անկարայի անմիջական ռազմական միջամտության մասին:
Կարդալ ավելին
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Սեպտեմբերի 30-ին,
Կարդալ ավելին
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Սեպտեմբերի 29-ին,
Կարդալ ավելին
Սեպտեմբերի 28-ին Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս երեք ծառայողի աճյուն:
Կարդալ ավելին
44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների փաստերի առթիվ ավելի քան 2000 քրեական գործ է հարուցվել։
Կարդալ ավելին
Մարտունի- Վարդենիս- Արցախի Հանրապետության սահման միջպետական նշանակության ճանապարհի 5.9 կմ երկարությամբ հատվածը
Կարդալ ավելին
ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Սպիտակ տան ու ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաների հետ քննարկել են Արցախի հարցը:
Կարդալ ավելին