Մարտունի-Վարդենիս-Արցախի սահման ճանապարհի մի հատվածը հիմնանորոգվում է

Ճանապարհ

Մարտունի- Վարդենիս- Արցախի Հանրապետության սահման միջպետական նշանակության ճանապարհի 5.9 կմ երկարությամբ հատվածը (կմ0+000-կմ5+900) հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այդ մասին հայտնում է ՀՀ տարածային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։

Համաձայն հաղորդագրության` կապալառուն է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։ Հիմնանորոգման շրջանակում որոշ հատվածներում արդեն իրականացվել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։

Այս հատվածում շինարարը նորոգում և հիմնանորոգում է ճանապարհին առկա մի շարք կամուրջներ։

Մարտունի-Վարդենիս-Արցախի սահման ճանապարհի մի հատվածը հիմնանորոգվում է Մարտունի-Վարդենիս-Արցախի սահման ճանապարհի մի հատվածը հիմնանորոգվում է

Դիտումների քանակը: 4249
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին