Ռուսաստանին հակամարտությունում ներգրավելու փոխարեն պետք է խոսել Թուրքիային բացառելու մասին․ Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահի համոզմամբ՝ ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի ռազմական ներգրավվածության անհրաժեշտություն չկա, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերն արդեն իսկ ապացուցել են, որ կարող են պաշտպանել իրենց երկիրը: Կարդալ ավելին

Երախտագիտություն եմ հայտնում Կանադայի կառավարությանը Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագրից զրկելու որոշման համար. նախագահի ուղերձը Կանադայի գեներալ-նահանգապետին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Կանադայի միջև փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Կարդալ ավելին

Տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Կարդալ ավելին

Հայկական կողմի համար հաղթանակը նշանակում է պահպանել իր տունը. Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Կոմերսանտ»-ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին. Կարդալ ավելին

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձու մարդասպաններին և մոլեռանդ ջիհադիստներին մեր տարածաշրջան բերելու համար. Արմեն Սարգսյան


«Հույս ունեմ, որ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը». Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր Երևանում բացված «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովի» ժամանակ հույս է հայտնել, որ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը։ Հեռավար ձևաչափով անցկացվող գագաթնաժողովին մասնակցում են 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ: «Այսօր մեր քննարկումները թերևս կկենտրոնանան երկու խնդրի վրա: Մեկը C-19-ն է՝ կորոնավիրուս-19-ը: Սակայն պետք է խոսենք նաև C-20-ի մասին, որը Կովկաս-20-ն է՝ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Թուրքիայի ներգրավվածությամբ»,–ասել է Սարգսյանը։ Ինչ-որ առումով խորհրդանշական համարելով, որ գագաթնաժողովի քննարկումները սկսվում են ժամը 12:00-ին` նախագահը տեղեկացրել է, որ երեկ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի միջնորդությամբ համաձայնության են եկել հաստատել հրադադար: Նրա խոսքով` այս գործողությունները շարունակվում են արդեն շուրջ երկու շաբաթ և հարյուրավոր կյանքեր են խլել ու ավերածությունների պատճառ դարձել Լեռնային Ղարաբաղում։ Այնտեղ հարվածներ են հասցվել գյուղերի և քաղաքներին։ Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Մինսկի խմբի բոլոր նախագահներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին՝ միջնորդելու և հրադադարի հասնելու համար։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին և արտգործնախարար Լավրովին: Հիշեցնենք, որ «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովը» նախատեսվում էր անցկացնել Դիլիջանում՝ այս տարվա հոկտեմբերի 10-11-ը, «Արհեստական բանականությունը և աշխարհաքաղաքականությունը» թեմայով։ Սակայն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով Հանրապետության նախագահը միջազգային իր գործընկերներին առաջարկել և նրանց համաձայնությամբ փոխել է թե՛ գագաթնաժողովի ձևաչափը, թե՛ օրակարգը:

Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից համաձայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի և համաձայն նախագահի մեկ այլ հրամանագրի  այդ պարտականությունները ժամանակավոր իրականացնելու է Միքայել Համբարձումյանը։ Նշենք, որ Քյարամյանը շատ կարճ պաշտոնավորեց` ընդամենը 4 ամիս։ Նա ԱԱԾ տնօրեն էր նշանակվել այս տարվա հունիսի 8-ին։ Ավելին, նա ԱԱԾ համակարգ էր ոտք դրել տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ մեկ ամիս առաջ` որպես ԱԱԾ փոխտնօրեն։ Դրանից առաջ նա 1 օրով նշանակվել էր ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Ավելի վաղ` 2019 թվականի մարտի 1-ից, Քյարամյանն աշխատել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա ղեկավարի տեղակալ, հետո նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռյուվեն Ռիվլինի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ: Կարդալ ավելին

«Ֆարմատեք» ընկերությունը բանակի համար անհրաժեշտ ներարկման լուծույթներն ու տարբեր դեղամիջոցներ կմատակարարի բացառապես անվճար. նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վաչե Մանուկյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան հեռախոսազրույց է ունեցել ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Կարդալ ավելին

Աշխարհում խնդիրները կարգավորելու միայն մեկ ուղի կա՝ երկխոսությունը. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի արտահերթ հանդիպման՝ Կարդալ ավելին