«Ֆարմատեք» ընկերությունը բանակի համար անհրաժեշտ ներարկման լուծույթներն ու տարբեր դեղամիջոցներ կմատակարարի բացառապես անվճար. նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վաչե Մանուկյանի հետ

Վաչե Մանուկյանի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան հեռախոսազրույց է ունեցել ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ, սփյուռքահայ գործարար, ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ:

Անդրադարձ է կատարվել Արցախում և Հայաստանի սահմաններին վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին: Այդ համատեքստում կարևորվել է մեր բոլոր հայրենակիցների, այդ թվում՝ Սփյուռքի օժանդակությունը համաժողովրդական պայքարին ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում:

Ազգային բարերար Վաչե Մանուկյանին պատկանող «Ֆարմատեք» դեղագործական ընկերությունը, որը տարածաշրջանում ներարկման լուծույթներ արտադրող ամենամեծ ընկերությունն է, բանակի համար անհրաժեշտ ներարկման լուծույթները, ախտահանիչ հեղուկներն ու տարբեր դեղամիջոցներ կմատակարարի բացառապես անվճար: Գործընթացն արդեն իսկ սկսված է:

Դիտումների քանակը: 4229
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին