Բաքուն իր գործողությունների մասին տեղեկացրել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն Արցախում վերսկսած հերթական պատերազմը որակել է «հակաահաբեկչական գործողություններ»  և հայտնում է, որ դրանով «վերականգնում է Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը»։ Կարդալ ավելին

Հումանիտար բեռները Ստեփանակերտում են. Նրանք կենթարկվեն փորձաքննության

Սեպտեմբերի 18-ին Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։ Կարդալ ավելին

ԿԽՄԿ-ի մեկ բեռնատար հատել է Ակնան. ադրբեջանական ԶԼՄ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) 1 բեռնատար և 2 մարդատար ավտոմեքենա առանց խոչընդոտների անցել է Ակնայով և հասել Ասկերան։ Կարդալ ավելին

Ստեփանակերտն ընդունում է երկու ճանապարհների առաջարկը

Արցախի իշխանությունները որոշում են կայացրել թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը։ Կարդալ ավելին

Չստուգված տեղեկությունների տարածումը չի նպաստում երկրի պաշտպանունակությանը. ԱՀ ՊՆ

Արցախի Հանրապետության ՊԲ-ն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը։ Կարդալ ավելին

Բայրամովը Բոնոյի հետ քննարկել է Արցախ ապրանքներ մատակարարելու հարցը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների հարցով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Կարդալ ավելին

ՀՀ կառավարությունն իրավունք չունի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել. Ջոն Էյբներ

ՀՀ կառավարությունն իրավունք չունի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել: Կարդալ ավելին

ՌԴ-ն շարունակում է մնալ անվտանգության հուսալի երաշխավոր Արցախում. Պեսկով

Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ, շարունակում է շփումները Բաքվի և Երևանի հետ և զսպվածության կոչ է անում երկու կողմերին: Կարդալ ավելին

Հուսանք Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի. Փաշինյան

Իրադրությունը Հայաստան-Ադրբեջանի սահմանի երկայնքով շարունակում է լարված մնալ, Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Արցախի հետ շփման գծի երկայնքով։ Կարդալ ավելին

ԵԽԽՎ հանձնաժողովը կդիմի բյուրոյին՝ հրատապ ընթացակարգով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի շուրջ քննարկում կազմակերպելու հարցով

ԵԽԽՎ հանձնաժողովը որոշել է դիմել բյուրոյին՝ հրատապ ընթացակարգով Արցախում հումանիտար ճգնաժամի շուրջ քննարկում կազմակերպելու հարցով։ Կարդալ ավելին