Բայրամովը Բոնոյի հետ քննարկել է Արցախ ապրանքներ մատակարարելու հարցը

Լուիս Բոնո

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների հարցով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այդ մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից` հավելելով, որ  քննարկվել է նաև Ակնա(Աղդամ)-Ստեփանակերտ և Բերձորի (Լաչին) ճանապարհների օգտագործման հարցը` դեպւ Արցախ ապրանքներ մատակարարելու համար։

«Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը, առկա սպառնալիքներն ու մարտահրավերները»,- նշվում է հաղորդագրությունում։

Համաձայն աղբյուրի, Բայրամովն իր «դժգոհությունն» է հայտնել սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ Յուրի Քիմի հնչեցրած եզրույթների կապակցությամբ։ Հիշեցնենք, Քիմը փաստել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը դեռ ավարտված չէ, Լաչինի [Բերձոր] ճանապարհը շրջափակման մեջ է, իսկ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա հնարավոր ռազմական հարձակումն անընդունելի են։

Հավելենք, որ մինչև Ադրբեջան այցելելը Լուիս Բոնոն Հայաստանում էր։ Սեպտեմբերի 14–ին նրան ընդունել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Զրուցակիցները քննարկել էին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։

Դիտումների քանակը: 3942
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին