ՀՀ կառավարությունն իրավունք չունի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել. Ջոն Էյբներ

Քոքս֊ Էյբներ

ՀՀ կառավարությունն իրավունք չունի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել: Այդ մասին Երևանոմ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շեշտեց Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության նախագահ Ջոն Էյբները՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ որի` Արցախը դրա մաս է:

Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ. կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։

«ՀՀ կառավարությունը որևէ կերպ իրավասու չէ ասելու Արցախի վերաբերյալ նման արտահայտություն: Ոչ ոք չի կարող Արցախի ժողովրդին ասել, որ իրենք ինքնորոշման իրավունք չունեն, անգամ ԵԱՀԿ-ն։ Դա միջազգային իրավունք է»,- նշեց Էյբները:

Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսն էլ ընդգծեց, որ Բաքուն Հայաստանն էլ է համարում Ադրբեջանի մի մաս, մի շարք պատմական տեղանքների էլ ադրբեջանական անուններ է տվել, ինչը շատ ցավալի է և չափազանց կարևոր իրավիճակ է ստեղծված:

Բարոնուհու խոսքով՝ Ադրբեջանի ցանկացած վայրագություն անպատժելի է մնում, անգամ հայկական ինքնավար տարածքներ է ներխուժել:

Քերոլայն Քոքսը շեշտեց՝ գործընթացներ են տեղի ունենում, որոնք Հայաստանի համար էլ կարող են խիստ վտանգավոր լինել:

Դիտումների քանակը: 3919
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին