Իրար են բախվել «ՄԻՑՈւԲԻՇԻ ԻՕ» մակնիշի ավտոմեքենաները

Հունիսի 18-ին ժամը 14:06-ին ՃԿԿ ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մարտունի-Շ. Դանիելյան  փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին: Իրար են բախվել ավտոմեքենաներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Կարդալ ավելին

Ծավալվել են հետապնդումներ անկախ մամուլի նկատմամբ: Թիրախում է Arcakh24.info-ն

Arcakh24.info լրատվական կայքի դեմ ծավալվում է լայնամասշտաբ պատերազմ: Այն, որ Արցախում անկախ լրատվամիջոցների գոյատևման դեմ ստեղծված են հատուկ պայմաններ, դա զգացվում էր վերջին տարվա յուրաքանչյուր վայրկյան: Կարդալ ավելին

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ մահվան ելքով

Սույն թվականի հունիսի 18-ին, ժամը 07:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի 1995թ.-ին ծնված բնակիչ Կ.Բ-ն վարելով <<Մերսեդես-Բ. C-180>> ավտոմեքենան Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին Կարդալ ավելին

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Հունիսի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունի քաղաքից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։  Կարդալ ավելին

Բելգիայի Ֆլամանդական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի հայտարարությունը

2019 թ. մայիսի 12-ին Բելգիայի Ֆլամանդական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25-ամյակի կապակցությամբ: Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախից եռատոնի կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի և դստրերի հետ ժամանել են Արցախ մասնակցելու տոնական միջոցառումներին։ Կարդալ ավելին

Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հետ

Ապրիլի 23-ին Ուրուգվայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հրավերով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեո: Այցը առաջին օրը Արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հետ։ Երկխոսության ընթացքում Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ինչպես պետության նախկին նախագահի, այնպես էլ Ուրուգվայի իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ ավանդաբար ձևավորված բարեկամական վերաբերմունքը։ Արտաքին գործերի նախարարը մատնանշել է, որ Արցախի և Ուրուգվայի ժողովուրդներին միավորում է ընդհանուր արժեհամակարգը։ Ուրուգվայի նախկին նախագահի խնդրանքով Մասիս Մայիլյանը խոսել է նաև այնպիսի թեմաներից, ինչպիսիք են՝  Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հեռանկարները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Հիշեցնենք, որ Ուրուգվայը առաջին պետությունն էր, որ ճանաչեց և դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։ [video width="400" height="400" mp4="https://download.wetransfer.com//us2/a0a1c3406442d6ca65adfde6581feede20190424032641/715b937a85150d50dba6f16ec3e5c13c9139fee8/Mujica.mp4?cf=y&token=eyJhbGciOiJIUzI1NiJ9.eyJ1bmlxdWUiOiJhMGExYzM0MDY0NDJkNmNhNjVhZGZkZTY1ODFmZWVkZTIwMTkwNDI0MDMyNjQxIiwiZmlsZW5hbWUiOiJNdWppY2EubXA0IiwiZXhwaXJlcyI6MTU1NjE0MDY3MCwiaG90IjpmYWxzZSwiYnl0ZXNfZXN0aW1hdGVkIjo3ODIxMzg0MSwiZW50cmllc19maW5nZXJwcmludCI6IjcxNWI5MzdhODUxNTBkNTBkYmE2ZjE2ZWMzZTVjMTNjOTEzOWZlZTgiLCJ3YXliaWxsX3VybCI6Imh0dHA6Ly9wcm9kdWN0aW9uLmJhY2tlbmQuc2VydmljZS51cy1lYXN0LTEud3Q6OTI5Mi93YXliaWxsL3YxLzk4NWE1YmMwNTM1YmQ3OTU0NGVmZjc3MmUwMDU3NzQzZjRhZGI0ZDY1MmEwMmQ0MDNlNmE2MzcxMjRhZWQzZDlmODZkNmJhNWY2NzU5NzE5NWNmZDY4ZTU1OWRhOTc0M2VjMzI2ZmRjYWRjODhmNDg5YzI1OGJkYjU5Njg2MzVkIiwiY2FsbGJhY2siOiJ7XCJmb3JtZGF0YVwiOntcImFjdGlvblwiOlwiaHR0cDovL3Byb2R1Y3Rpb24uZnJvbnRlbmQuc2VydmljZS5ldS13ZXN0LTEud3Q6MzAwMC9hcGkvYmFja2VuZC90cmFuc2ZlcnMvYTBhMWMzNDA2NDQyZDZjYTY1YWRmZGU2NTgxZmVlZGUyMDE5MDQyNDAzMjY0MS9kb3dubG9hZHMvNjA4NTUzNjIzMi9jb21wbGV0ZWQvNTgxN2E5ZmFmYWQ1OTI0ZjIxZTYxZjAzMTk2NTk0NmEyMDE5MDQyNDAzMjY0MVwifSxcImZvcm1cIjp7XCJzdGF0dXNcIjpbXCJwYXJhbVwiLFwic3RhdHVzXCJdLFwiZG93bmxvYWRfaWRcIjpcIjYwODU1MzYyMzJcIn19In0.dxbqXdsGh3FiyfN8ehB9swocA0koUjgSY2R0JQ-u9Fg"][/video]

Ապրիլի 29-ից Արցախ այցելող զբոսաշրջիկներին մուտքի արտոնագիր կտրամադրվի անվճար

2019 ապրիլի 29-ից ուժի մեջ կմտնի ««Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը, որը հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից ստորագրվել է ապրիլի 12-ին։ Կարդալ ավելին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Մարաղայի ջարդերի 27-րդ տարելիցի վերաբերյալ

Այսօր լրանում է Մարաղայի ջարդերի 27-րդ տարելիցը։ Այդ ցավալի դեպքերի կապակցությամբ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է հրապարակել։ Կարդալ ավելին

Ալեքսանդր Սարգսյանի փոխանցած գումարներով նախատեսվում է Արցախի բանակի համար զենքի ձեռքբերում

  Հայաստանի երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի պետական բյուջե փոխանցած գումարներով նախատեսվում է Արցախի բանակի համար զենքի ձեռքբերում: Կարդալ ավելին