Հայաստան է վերադարձվել օգոստոսին ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողը

Այս պահին Հայաստան է վերադարձվում Արցախի սահմանը անցած և ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողը։ Կարդալ ավելին

Հոկտեմբերի 5-ին հայտնաբերվել է ևս 2 աճյուն


Ֆրանսիան կարող է ճանաչել Արցախի Հանրապետությունը. Անն Իդալգո

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն գրել է, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Կարդալ ավելին

44-օրյա պատերազմն Անտուան Ագուջյանի աչքերով

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում լուսանկարների միջոցով ներկայացվում է Արցախյան 44–օրյա պատերազմն ու դրա հետևանքները։ Կարդալ ավելին

Ձերբակալվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց հրաժարված ժամկետային զինծառայողներ

ՀՀ տարբեր զորամասերի ժամկետային երկու զինծառայող իրենց տրամադրված հերթական արձակուրդի ժամկետը լրանալուց հետո հայտարարել են, որ չեն ցանկանում վերադառնալ իրենց ծառայության վայրեր և հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ: Կարդալ ավելին

Աջակցության նոր միջոցառում` արցախցիների համար

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ ՀՀ կառավարությունն իրականացնում է Արցախի քաղաքացիների աջակցության նոր միջոցառում։ «Շրջանառության մեջ է դրվել Կառավարության որոշման նոր նախագիծ, որով նախատեսվում է 4 ամիս ժամկետով ամսական 50,000 դրամ (սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների համար) աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած առանձին խումբ քաղաքացիներին։ Նախագիծն ընդունվելու դեպքում՝ սեպտեմբեր ամսվա համար գումարը կվճարվի հոկտեմբերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Աղբյուրը նաև նշում է, որ միջոցառման շահառուներն են նախկին միջոցառումների շրջանակում 300,000 դրամ կամ 250,000 դրամ աջակցություն ստացած՝ 2021թ. սեպտեմբեր - դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում կամ ԱՀ-ում գտնվող երեխաները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, մինչև 65 տարեկան կանայք, ովքեր չեն հանդիսանում ՀՀ կամ ԱՀ կենսաթոշակառու։ Շահառուները պետք է հաշվառված լինեն բնակչության պետական ռեգիստրում։ «Աջակցությունը նշանակվելու է առցանց ներկայացված դիմումի հիման վրա՝ անկանխիկ եղանակով։ Դիմումները ներկայացնելու ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելել է նախարարությունը իր տարածած հաղորդագրության մեջ։

ՄԱԿ-ի դատարանի լսումները Հայաստան VS Ադրբեջան գործով օրը նշանակվել է

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հոկտեմբերի 14-19-ը կանցկացնի լսումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ վարույթների մասին։ Կարդալ ավելին

Պաշտոնական Թուրքիան հաստատել է Արցախյան պատերազմում իր անմիջական մասնակցությունը

Թուրքիայից աննախադեպ խոստովանություն է հնչել Արցախում 44-օրյա պատերազմին Անկարայի անմիջական ռազմական միջամտության մասին: Կարդալ ավելին

Սեպտեմբերի 30-ին հայտնաբերվել է ևս մեկ աճյուն