Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունն ու սադրանքները միտված են խաթարելու բանակցային գործընթացին ուղղված ջանքերը։
Կարդալ ավելին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հարցերին:
Կարդալ ավելին
Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և էթնիկ զտումների իրական վտանգի մասին Սամցխե-Ջավախքի
Կարդալ ավելին
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս շաբաթվա ընթացքում կունենան հաջորդաբար մի շարք հանդիպումներ։
Կարդալ ավելին
ԱՄՆ Արլինգտոն քաղաքում՝ Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում ընթանում է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։
Կարդալ ավելին
Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
Աղբյուրը նշում է, որ կողմերն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը:
«Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Փաշինյանը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:
Աղբյուրը հայտնում է նաև, որ կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը: Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի այլ հարցերի:
Հավելենք, որ ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կլինի Վաշինգտոնում։ Պատվիրակության կազմում է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումներն են։
Եվրոպական երկրների արդարացի, թիրախային աջակցությունը մեր պետության և Արցախի նկատմամբ կարևոր է։
Կարդալ ավելին
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] երկայնքով միակողմանի անցակետի ստեղծումը հակասում է
Կարդալ ավելին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին է ներկայացրել Ադրբեջանի կողմից
Կարդալ ավելին