ՀՀ ՄԻՊ-ն Քվինին է ներկայացրել Բերձորի միջանցքի խնդիրները

ԱՄՆ ԴԵՍՊԱՆ֊ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] արգելափակման հետևանքով արցախահայության իրավունքների պաշտպանության խնդրիը։ Այդ մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

«Մանասյանը կարևորել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրների լուծման ուղղությամբ շուտափույթ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է պատերազմական հանցագործությունների փաստերի ամրագրման և մարդու իրավունքների միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին ներկայացման հարցում հաստատության կատարած աշխատանքները»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է նաև ապրիլի 14-ին Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքներին, բարձրաձայնել ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերի բնակչության կյանքի և անվտանգության, սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, երեխաների կրթության իրավունքների խախտումների մասին։

Դեսպանին են ներկայացվել նաև ՀՀ-ում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին տեսակցելու մանրամասները։

Հանդիպմանը կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու և փոխգործակցության ոլորտներն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը:

Դիտումների քանակը: 3824
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին