Չեխիայի միջազգային պարաատլետիկայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Սարգիս Ստեփանյանը հաղթանակ է տարել։
Կարդալ ավելին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հարցերին:
Կարդալ ավելին
Օրերս Չեխիայում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ
Կարդալ ավելին
System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել բոյկոտել Դանիայի և Չեխիայի հավաքականների մասնակցությամբ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ հանդիպումը, որն անցկացվելու է Բաքվում:
Կարդալ ավելին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, որն առավել հայտնի է Ֆրանկլին Գոնսալես անունով, դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։
Կարդալ ավելին
Պրահայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել` համաձայն որի
Կարդալ ավելին
Սույն թվականի մայիսի 15-ին՝ ժամը 00։25-ից սկսվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կանգը, և ժամը 11։45-ից էներգաբլոկն անջատվեց ՀՀ էներգահամակարգից։ Այդ մասին հաղորդում է ՀԱԷԿ-ի տնօրինությունը։
Համաձայն տեղեկության ատոմակայանը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)` 141 օր տևողությամբ։ Դա պայմանավորված է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ավարտական փուլի աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներով:
«ՊՆՎ-2021-ի նախատեսվող աշխատանքներին մասնակցելու են ՀԱԷԿ-ի գրեթե բոլոր արտադրամասերի աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի, Ուկրաինայի և այլ երկրների շուրջ 400 մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի (ՀՀ ՄԱԿԿ) մասնագետները», - ասված է հաղորդագրությունում։
Փաստորեն՝ այսօրվանից մինչև հոկտեմբերի 2-ը Հայաստանի էներգետիկ համակարգի համար շատ դժվար փուլ է լինելու։ Բացի այն, որ ատոմային կայանը սովորականից ավելի երկար է կանգնելու, զուգահեռ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի աշխատում, նաև, ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից 330 մլն կՎտժ էլէներգիա չի ստանալու` 36 ՀԷԿ-րից 30-ն Ադրբեջանի տիրապետության տակ լինելու պատճառով։
Հիշեցնենք, որ դեռ ապրիլին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Չերնոբիլի ատոմակայանի աղետի 35-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ կոչ է արել «Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար համատեղել ջանքերը»:
Ֆիլմը «ժողովրդական» էր, ինչպես Լևոն Հայրապետյանն էր: Հարյուրավոր մարդիկ ներգրավված էին նկարահանման աշխատանքներում, ներառյալ նրա ընտանիքի անդամները: Գաղափարի հեղինակը և պրոդյուսերը Տիգրան Մանասյան է:
Կարդալ ավելին