Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը թուրքական իշխանություններին կոչ է արել միջնորդական դեր ստանձնել հայկական ու ադրբեջանական կողմերի միջև կրակի դադարեցման համար:
«Ղարաբաղում հայկական և ադրբեջանական ուժերի միջև լայնածավալ բախումներ են տեղի ունենում: Մեր երկիրը պետք է հրաժարվի կրակը թեժացնող կողմ լինելուց: Այս պատերազմից ոչ ոք չի շահելու, բայց տուժելու են հայ և ադրբեջանցի ժողովուրդները: Պատասխանատվություն ստանձնենք հրադադարի հաստատման համար», - Թվիթերում գրել է Փայլանը` հրապարակման մեջ նշելով Թուրքիայի ԱԳ նախարարության պաշտոնական էջը:
Քիչ առաջ՝ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը գրառում է հրապարակել Twitter-ում․«Անիծում եմ ցեղասպանության ոճրագործներին»:
Կարդալ ավելին
Այսօր Հայաստանում նշում են «Մայրենի լեզվի միջազգային օր»-ը։ Այդ տոնի առթիվ Գարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել հայերեն և թուրքերեն լեզուներով։
Կարդալ ավելին
Գարո Փայլանը մասնակցել է մշակույթի և տուրիզմի նախարարության բյուջեի քննարկումների և քննադատելով մշակույթի նախարարության ձեռնարկած մի շարք քայլերը և նախագծերը, ասել է.
Կարդալ ավելին