Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Երեկ Հայաստան ժամանած շուրջ 2 տասնյակ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն այսօր արդեն այցելել են Ծիծեռնակաբերդ։ Ֆրանսիացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել 1915-ին զոհվածների հիշատակին և ծաղիկներ խոնարհել։ Կարդալ ավելին

Կիպրոսից հումանիտար օգնության ինքնաթիռը ժամանել է Հայաստան

Կիպրոսի փոքրաթիվ հայկական համայնքից այսօր Հայաստան հասավ հումանիտար օգնության ինքնաթիռ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից տեղեկացրել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ «Կիպրահայ համայնքն ակտիվ և կազմակերպված է ինչպես ֆինանսական, այնպես էլ նյութական և քաղաքական աջակցության տեսանկյունից»,– գրված է հաղորդագրության մեջ: Ուսումնասիրելով նկարները մենք տեսնում ենք, որ բոլոր արկղերի վրա գրված է. «Միասնաբար հաղթելու ենք»։

Արծրուն Հովհաննիսյանն առաջնագծում տիրող իրավիճակի մասին․ տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով օրվա դրությունը նշել է, որ Կարդալ ավելին

Հակառակորդի կրած զինտեխնիկայի ու մարդկային կորուստների ամփոփում

Արցախի տեղեկատվական շտաբն ամփոփել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Կարդալ ավելին

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար հետ

Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, դաշնային խորհրդական Իգնազիո Կասսիսի հետ: Զրուցակիցներն անդրադարձան Արցախում ընթացող լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում ԱԳ նախարարը դաշնային խորհրդականի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ագրեսիայի ողջ ընթացքում արձանագրված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումների  ու պատերազմական հանցագործությունների փաստերին, որոնք միանշանակ կերպով վկայում են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջնանպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին։ Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանն արժևորում է դաշնային դեպարտամենտի կշռադատված հայտարարությունը, որում նաև խստագույնս դատապարտվել են ռազմական գործողությունների ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները: ՀՀ ԱԳՆ ղեկավարը համոզմունք հայտնեց, որ Արցախի  ժողովրդի դեմ իրականացվող հանցավոր ոտնձգությունների համար Ադրբեջանը պետք է ենթարկվի համապատասխան միջազգային պատասխանատվության: Հայաստանի արտգործնախարարն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ հոկտեմբերի 10-ին և 17-ին ընդունված հայտարարություններին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը իր ստանձնած պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Իգնազիո Կասսիսը վերահաստատեց Շվեյցարիայի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը։ Երկուստեք ընդգծվեց ռազմական գործողությունների անմիջապես դադարեցման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը Մշտական խորհրդին անդրադարձավ ադրբեջանական ագրեսիայի հարցին

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը Մշտական խորհրդին անդրադարձավ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիայի հարցին։ Այդմասին հաղորդում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։ Կարդալ ավելին

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մտահոգություն են հայտնել արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Կարդալ ավելին

Հակառակորդի կրած զինտեխնիկայի ու մարդկային կորուստների ամփոփում

Արցախի տեղեկատվական շտաբն ամփոփել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Կարդալ ավելին

Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քան Ռուսաստանը․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ հատուկ կապեր է ունեցել հակամարտության երկու կողմերի հետ։ Կարդալ ավելին

ՀՀ ՄԻՊ-ի խմբերն այցելել են Արցախից Հայաստան տեղափոխված բնակիչների կացարաններ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային 3 խմբերը հերթական այցեր են իրականացրել Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների պատճառով Արցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ Երևանում և մարզերում՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման աջակցության համար: Կարդալ ավելին