ԵԽԽՎ հատուկ զեկուցող Փոլ Գավանին Հայաստան կժամանի

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով վաղը Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հատուկ զեկուցող Փոլ Գավանը։ Կարդալ ավելին

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյք Սալիվանի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Կարդալ ավելին

Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի ԶՈւ-ը պետք է դուրս գան ՀՀ տարածքից․ Փաշինյան

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծման ուղղությամբ իրականացվող քայլերին: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։ «Մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ հատել են հայ-ադրբեջանական սահմանը՝ իրադրությունը կրել է հետևյալ փոփոխությունը կամ ավելի ճիշտ ունեցել է հետևյալ դինամիկան. սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ: Այսինքն, ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը»,- ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը: Ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, որ Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ կառուցվում կամ զարգացվում է նաև Ադրբեջանի նախագահի կողմից բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» թեզը: Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ այստեղ նույնպես հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ բանակցությունները շարունակվելու են չորեքշաբթի օրը՝ մայիսի 19-ին. «Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից»,- ասել է նա: Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Անվտանգության խորհրդի նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ:

Իրանը թույլ չի տալիս փոխել իր հյուսիսային սահմանները. Մոջթաբա Զոլնուրի

«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, հստակ և որոշիչ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, Կարդալ ավելին

Արցախի հարցը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղարի հետ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի հետ: Կարդալ ավելին

Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Այվազյանի և Բայրամովի հետ

ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ, Կարդալ ավելին

Բանակցությունները բարեհաջող են ավարտվել հայկական կողմի համար․ Hraparak.am


Կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղարին դատապարտել Ադրբեջանին. Ջեքի Սփիեր

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին: Կարդալ ավելին

Ադրբեջանի գործողությունները ՀՀ ինքնիշխանության և միջազգային իրավունքի խախտում են. ԱՄՆ կոնգրեսական

Ամերիկացի կոնգրեսական Թեդ Լյուն իր պաշտոնական էջում գրառում է կատարել Սյունիքի մարզում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: Կարդալ ավելին

Պետք է առավել վճռական գործենք Ադրբեջանի հանդեպ. Դերկ Յան Էպինկ

Նիդեռլանդների JA21 կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, խորհրդարանի պատգամավոր Դերկ Յան Էպինկը Կարդալ ավելին