ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը մարտի 8-ին հեռախոսազրույց ունեցավ Կուբայի Հանրապետության արտգործնախարար Բռունո Ռոդրիգես Պարիլյայի հետ:
Կարդալ ավելին
Վատիկանյան ACI STAMPA-ի առաջատար լրատվական գործակալությունը «Լեռնային Ղարաբաղ՝ ցուցադրություն, որը լույս է սփռում վերջինիս հայկական ծագման վրա» վերնագրով
Կարդալ ավելին
Լիտվացի հայտնի կինոռեժիսոր և պրոդյուսեր Կեշտուտիս Դրազդաուսկասն (Kestutis Drazdauskas) իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Լիտվայի ականավոր մտավորականների հայտարարությունը, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան: Այդ մասին հաղորդում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Մենք՝ Լիտվայի Հանրապետության մշակութային գործիչներս, միանալով փետրվարի 8-ին Լիտվայի խորհրդարանի (Սեյմաս) Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամների հայտարարությանը, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին խոչընդոտներ չստեղծել Ղարաբաղյան երրորդ պատերազմի զոհերի աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակման գործընթացներում ու վերջիններիս անհապաղ վերադարձնել Հայաստան: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի բոլոր գերիներն արդեն վերադարձվել են:
Կոչ ենք անում նաև առաջադեմ միջազգային հանրությանը միանալու մարդասիրական այս նախաձեռնությանը և սատարել Արցախում վերջին պատերազմից հետո ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը»։
Կոչին միացել են հետևյալ գործիչները`
Բուդրայտիս Յուոզաս - թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, լուսանկարիչ, դիվանագետ
Կալցոնաս Բենհարդաս - կոմպոզիտոր
Դրազդաուսկաս Կեշտուտիս՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր
Գրիգորյան Հասմիկ՝ օպերային երգչուհի
Իբելհաուպտայտե Դալիա՝ թատրոնի և օպերայի ռեժիսոր, պրոդյուսեր
Էիդրիգեվիչյուս Ստասյս՝ նկարիչ
Կորշչունովաս Օսկարաս՝ ռեժիսոր, դրամատուրգ, նկարիչ
Լանդսբերգիս Վ. Վիտաուտաս՝ բանաստեղծ, հրապարակախոս, թատրոնի և կինոյի ռեժիսոր, մանկագիր
Մամոնտովաս Անդրիուս՝ երաժիշտ, պրոդյուսեր, դերասան
Մատելիս Արունաս՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր
Մայնելիտե Վայվա՝ դերասանուհի
Միշկունայտե Վիկտորիա՝ օպերային երգչուհի
Շիաուչյուլիս Սաուլիուս՝ դաշնակահար, կոմպոզիտոր
Ստոնիս Աուդրիուս՝ կինոռեժիսոր
Ստորպիրշտիս Գեդիմինաս՝ թատրոնի և կինոյի դերասան, թատրոնի ուսուցիչ
Յեվդոկիմովաս Արթուրաս՝ կինոռեժիսոր
Վաչերսկիս Ադոլֆաս՝ դերասան, ռեժիսոր
Վենցլովա Թոմաս - բանաստեղծ, հրապարակախոս, մեկնաբան, գրականագետ, պրոֆեսոր
2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու,
Կարդալ ավելին
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները մուտք են գործել Հայաստանի Հանրապետության կառավարության 3-րդ մասնաշենք:
Կարդալ ավելին
Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը հայտնում է, որ ՀՀ - ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն (ՀԸԳՀ) ուժի մեջ է մտնում Հայաստանի համար կարևորագույն շրջանում։
«ԵՄ-ը և Հայաստանը հավատարիմ են ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությանը, ինչպես նաև բարեփոխումների ավելի լայն օրակարգին: Համաձայնագրի նպատակն է՝ քաղաքական, տնտեսական, առևտրի ոլորտային ուղղություններով նպաստել Հայաստանի բարեփոխումների օրակարգի հետ կապված մարտահրավերների հաղթահարմանը և մարդկանց կյանքում մտցնել դրական փոփոխություններ», նշել է Ջուզեպ Բորելը:
Համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է ԵՄ և ՀՀ միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, ավելի շատ աշխատատեղերի և գործարար հնարավորությունների ստեղծումը, օրենսդրության կատարելագործումը, հանրային անվտանգության և ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը, ինչպես նաև ավելի լավ կրթության և հետազոտական հնարավորությունների ապահովումը։ Երկկողմ օրակարգը միաժամանակ նպատում է ԵՄ-ի՝ Արևելյան գործընկերության շրջանակում Արևելյան հարևանության երկրների հետ հարաբերությունները։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին հրամանագրի նախագիծը։
Կարդալ ավելին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ։
Կարդալ ավելին
Մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն ուղարկված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։
Կարդալ ավելին