Բաքվի ոստիկանությունը ցրել է Ռուսաստանի դեսպանատան դիմաց կայացած ցույցը

Ադրբեջանական ոստիկանությունը շաբաթ օրը կանխել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստների՝ Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացնելու փորձը։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ` ադրբեջանցի ընդդիմադիրները ցանկանում էին իրենց դժգոհությունը հայտնել ռուսաստանցի խաղաղապահների՝ մայիսի 9-ին Ստեփանակերտում նախատեսված շքերթի դեմ։ «Մենք պահանջում ենք, որ պաշտնական Բաքուն սկզբունքային մոտեցում ցուցաբերի և հստակ գործողություններ ձեռնարկի շքերթը կանխելու ուղղությամբ։ Նման շքերթի անցկացումը Ադրբեջանի ինքնիշխանության ոտնահարում է նշանակում», - նշված է «Մուսավաթ» կուսակցության հայտարարության մեջ։ «Ոչ ռուսական օկուպացիային», «Իվան, գնա տուն» կարգախոսների ներքո կազմակերպված բողոքի ակցիան շարունակվել է մի քանի րոպե։ «Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Հաջիլիի խոսքով` բողոքի գործողության մեկնարկից անմիջապես հետո ոստիկանությունը բերման է ենթարկել կուսակցության մեկ տասնյակից ավելի ակտիվիստների։ Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակցիան ճնշվել է, քանի որ այն չի հաստատվել քաղաքային իշխանությունների կողմից:

Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են Արցախի հակամարտության կարգավորմանը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կարդալ ավելին

ԱՄՆ-ում Դեմոկրատական կուսակցության անդամի ներկայացրած բանաձևը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին

Ապրիլի 29-ից մայիսի 2-ը տեղի ունեցող Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության ամենամյա համաժողովի քննարկմանն է ներկայացվել Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանի բանաձևը, որը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` Կարդալ ավելին

Հայաստանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար. Մուստաֆա Շենթոփ

Այսօր «Խորհրդարանների դերը միջազգային խաղաղության և կայունության ամրապնդման հարցում» խորագրով տեսաժողովի ժամանակ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Հայաստանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար։ Կարդալ ավելին

Ադրբեջանը թիրախավորել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին

Սոցցանցերում ադրբեջանցիները պարբերաբար հրապարակում են իրենց բարբարոսությունները հայ մշակույթի նկատմամբ։ Կարդալ ավելին

ՃՏՊ՝ Ստեփանակերտ քաղաքում

Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան փողոցում ապրիլի 25-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կարդալ ավելին

Հայ զինծառայողների ևս 5 դի. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Կարդալ ավելին

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊԲ

Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Կարդալ ավելին

Կրակոցներ և՛ Սյունիքում, և՛ Արցախում

Քիչ առաջ Սյունիքի մարզի սահմանային հատվածում Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել. Կարդալ ավելին

Հրդեհ Ստեփանակերտում. Այրվել է բնակարանի մուտքում պահվող իրերը և տանիքը

Ա. Մանուկյան փողոցի բնակելի տներից մեկում առավոտյան ժամը 06։04-ի սահմաններում հրդեհ է բռնկվել։ ԱԻՊԾ փրկարարներին հաջողվել է արագ տարհանել բնակիչներին։ Դեպքի վայրում աշխատել են ծառայության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկը և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։ Համաձայն ԱԻՊԾ տարածած հայտարարության այրվել է բնակարանի մուտքում պահվող իրերը և տանիքը՝ մոտ 6մ²։ Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։