Յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի սկզբունքներից․ Վարդանյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

2023թ․-ի սեպտեմբերի 28-ից Բաքվի բանտում գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Կարդալ ավելին

ԵՄ-ն արցախցիների համար ՀՀ-ին հատկացնում է 18 միլիոն եվրո

ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործադիրի հաստատմանը ներկայացրեց «ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջև պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր ՀՀ-ի համար» ֆինանսավորման համաձայնագիրը և այն հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Գրիգորյանի հավաստմամբ՝ 2024 թվականի առաջին եռամսյակում ստորագրված 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ այս ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ սոցիալ-տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես՝ նպաստել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ներառմանը: «Ծրագրի շրջանակում նախատեսվում է միանվագ բազմանպատակ դրամական օգնության տրամադրում, աջակցություն ժամանակավոր կացարանների կարիքների և կոմունալ ծախսերի ուղղությամբ, աջակցություն կանանց և խոցելի խմբերին, ինչպես նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնում»,- նշեց Գրիգորյանը: Փոխվարչապետը նաև տեղեկացրեց, որ օրակարգում հաստատվել է նաև չզեկուցվող մի հարց, այն է՝ հավանություն տալ ԵՄ-ի հետ ստորագրված բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք տեխնիկական աջակցության դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագրի հաստատմանը, որի շրջանակում Եվրամիությունը կհատկացնի ևս 3 մլն եվրո: «Այս ծրագիրը ևս նպատակ ունի աջակցելու Կառավարությանն առավել լայն բարեփոխումների գործընթացում, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ներառման, մասնավորապես՝ առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ռազմավարությունների կիրարկման հարցում»,- ասաց նա` պարզաբանելով՝ 15 միլիոնն անհատույց բյուջետային աջակցություն է, իսկ 3 միլիոնը՝ աջակցության ծրագրերի իրականացման ֆինասավորմանն աջակցելու նպատակով: «15 միլիոնը բյուջետային աջակցությամբ փոխանցվելու է պետական բյուջե, իսկ 3 միլիոնը՝ ըստ օպերատորների»,- շեշտեց Գրիգորյանը:

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի բոլոր ռազմական և անվտանգության հատկացումներն Ադրբեջանին. Կոնգրեսականներ

ԱՄՆ 66 կոնգրեսական երկրի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականներին, Կարդալ ավելին

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է հայտարարել

2023-ի սեպտեմբերի 28-ից Բաքվի բանտում գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել։ Կարդալ ավելին

Ռուսական զորքը դուրս է բերվում Արցախից. Մոսկվան հաստատում է

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ սկսվել է Կարդալ ավելին

Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ.–ի Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Կարդալ ավելին

ԵՄ-ն լրացուցիչ 5,5մլն եվրո կհատկացնի Արցախից տեղահանվածներին

Եվրամիությունը մարդասիրական օգնության շրջանակում լրացուցիչ 5,5 մլն եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար։ Կարդալ ավելին

Հայաստանի Սահմանադրությունում փոփոխությունների դեպքում հնարավոր կլինի խաղաղության հասնել. Ալիև

Բաքվի և Երևանի միջև խաղաղության հնարավոր կլինի հասնել, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ։ Կարդալ ավելին

Արզումանյանի գործով կհարցաքննվի «Եղնիկների» հրամանատարը

«Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, ևս կհարցաքննվի ՊԲ նախկին հրամանատար Կարդալ ավելին