Հունվարի 14-ին հրդեհի բռնկման մասին 4 դեպք է արձանագրվել, բոլորը բաց տարածքում՝ չոր խոտածածկի այրվելու հետևանքով: Այդ մասին հաղորդում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը։
《Հաշվի առնելով տաք եղանակային պայմանները, բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ բաց տարածքներում, անտառային գոտիներում կրակ վառելուց, ինչը մեծ հավանականությամբ կարող է էկոլոգիական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել: Հրդեհներն անգամ թեթև քամու միջոցով տարածվում և ընդլայնվում են》, - ասված է հաղորդագրությունում:
2021 թվականի հունվարի 1-ից առ այսօր Հանրապետության տարածքում հրդեհի մասին 18 դեպք է գրանցվել, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7-ով:
ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում։ Տուժածներ չկան:
Հունվարի 13-ին կայացել է Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ անդրադարձել են
Կարդալ ավելին
Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտում է գրանցվել։
Կարդալ ավելին
Հայաստանի ու Արցախի դպրոցների աջակցելու նպատակով նիդերլանդահայ Տավրոս Ասլանյանը
Կարդալ ավելին
Քիչ առաջ ավարտվեց եռակողմ հանդիպումը: Ավարտին մասնակիցները հանդես եկան համատեղ հայտարարությամբ։
Կարդալ ավելին
Հունվարի 11-ի լույս գիշերը Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում կրակոցներ են հնչել։ Դեպքի կապակցությամբ ԱՀ Ոստիկանությունը
Կարդալ ավելին
Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որևէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում, հայտարարում է Հայաստանի
Կարդալ ավելին
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն հունվարի 7-ին, ներկա է գտնվել Արայիկ Հարությունյանի անցկացրած բնակչության սոցիալական և բնակարանային խնդիրների կարգավորման վերաբերյալ աշխատանքային ընդլայնված խորհրդակցությանը։
Կարդալ ավելին
Ադրբեջանի զինված ուժերը Ղարաբաղում հրաձգային զենքերից կրակ են բացել։
Կարդալ ավելին