Դիտավորյալ սպանություն` մարտական նռնակ պայթեցնելու միջոցով

2020թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 01-ի սահմաններում Ռ.Ն.-ն Մեհմանա համայնքում` ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ, վիճաբանության մեջ է մտել նույն համայնքի բնակիչ Ռ.Ա-ի հետ և 2 մարտական նռնակներ Կարդալ ավելին

Նման քաղաքականությունը բիրտ հարված է ՌԴ խաղաղապահ առաքելությանը. ԱՀ ԱԳՆ

ԱՀ ԱԳ նախարարությունն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից գերեվարված և սպանված Արցախի բնակչի դեպքին և հայտարարել, որ Ադրեջանի` նման քաղաքականությունը բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը։ Հաղորդագրությունում նշվում է, որ այսօր Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտարի բնակիչ 1956 թ.-ին ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանը, զբաղվելով անասնապահությամբ, մոլորվելու արդյունքում գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել։ ԱՀ ԱԳՆ–ից շեշտում են, որ նման ահաբեկչական, բարբարոսական արարքը Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորում է և իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո։ Որպես նշվածի ապացույց կարելի է դիտարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված կեղծ հաղորդագրությունը, որտեղ արդարացվում է Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողությունը։ «Պաշտոնական Բաքվի նման պահվածքը հանդիսանում է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, անհարգալից վերաբերմունք՝ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների նկատմամբ և նպատակ ունի ահաբեկել Արցախի բնակչությանը, ստիպել նրան լքել հայրենիքը։ Նման քաղաքականությունը նաև բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։ ԱՀ ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, կոչ անում միջազգային հանրությանը համարժեք գնահատական տալ Ադրբեջանի սանձարձակ գործողություններին։ Արտաքին գործերի նախարարությունը հորդորում է Արցախի բնակչությանը չտրվել Ադրբեջանի սադրանքներին և չկորցնել հայրենիքում ապրելու հաստատակամությունը։

Ադրբեջանի զինվորականները սպանել են արցախցի տղամարդուն

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն։ Կարդալ ավելին

Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում կրկին արցախցի է հայտնվել

Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչներից մեկը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ Կարդալ ավելին

Կարմիր շուկայի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակահերթեր է արձակել․ Արցախի ՄԻՊ

Այսօր ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկայի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը Կարդալ ավելին

Ադրբեջանը դարձյալ խլացնում է Արցախի բջջային ու համացանցային կապը. Ստեփանյան

2021 թվականի նոյեմբերի 9-ից սկսած` Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաք Ադրբեջանի նախագահի այցից հետո, Կարդալ ավելին

Սոչիում շարունակվում է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը

Սոչիում մեկնարկված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը դեռ շարունակվում է։ Պուտինի խոսքով` վերջին մեկ տարում քիչ աշխատանք չի տարվել հրադադարի հաստատման և բնականոն կյանքին վերադառնալու ուղղությամբ։ «Սակայն, ցավոք, բոլոր խնդիրները լուծված չեն։ Ես տեղյակ եմ, որ սահմանին միջադեպեր են լինում, ինչի հետևանքով երկու կողմից էլ մարդիկ են մահանում, վիրավորվում։ Դրանց մեծ ուշադրություն դարձնելու կարիք կա, ինչի համար էլ մենք հանդիպել ենք այսօր, որպեսզի հետագայում խուսափենք նման միջադեպերից»,–նշել է ՌԴ նախագահը։ Եռակողմ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերակատարությունն ու ՌԴ–ի դերակատարությունը` ռազմական գործողությունների դադարեցման հարցում։ «Ակնհայտ է, որ ՌԴ–ն ու ռուս խաղաղապահներն առանցքային դերակատարություն ունեն` ԼՂ–ում խաղաղության ու տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում։ Բայց պետք է նշեմ, որ իրավիճակն այնքան կայուն չէ, որքան կցանկանայինք»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ անցյալ տարի նոյեմբերից հետո տասնյակ մարդիկ են զոհվել` երկու կողմերից էլ։ «Այս տարվա մայիսի 12-ից հետո մենք փաստացի ճգնաժամային իրավիճակ ունենք հայ-ադրբեջանական սահմանին։ Մեր գնահատականն այսպիսին է` Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնավար տարածք։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը նշված չէ, բայց պետական սահմանը գոյություն ունի, և դա ՀՀ ինքնավար տարածքն է»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան։ «Ճանապարհների ապաշրջափակումը ևս շատ կարևոր է մեզ համար»,– ասաց նա։ Անդրադառնալով ԼՂ խնդրին` ՀՀ վարչապետն արձանագրեց, որ այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահը Սոչիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում հայտարարել է՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը կազմակերպվել է, որպեսզի ռազմական միջադեպեր չլինեն և պայմաններ ստեղծվեն տարածաշրջանում իրավիճակի կայունացման և խաղաղության հաստատման համար։ Փաշինյանի հետ հանդիպումը կկայանա եռակողմ հանդիպումից հետո։

Նոյեմբերի 26-ին հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նոյեմբերի 26-ին, Կարդալ ավելին

Ադրբեջանը երկու քաղաքացի է վերադարձրել

Օրեր առաջ մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված մեր քաղաքացին վերադարձվել է։ Կարդալ ավելին