Կարմիր շուկայի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակահերթեր է արձակել․ Արցախի ՄԻՊ

Այսօր ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկայի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել, որոնք տևել են 10-15 րոպե։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։

Պաշտպանը նշում է, որ ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով։

Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից տարածած հաղորդագրության համաձայն կրակահերթերի հետևանքով մարդկային և նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել։

Պաշտպանության բանակը դեռ որևէ բան չի հաղորդում այդ մասին։

Դիտումների քանակը: 4273
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին