Ադրբեջանի հերթական քարոզչական կեղծիքը

Տեղեկատվական դաշտում պաշտոնական Բաքվի ծանոթ գործելաոճը կրկին ակտիվ շրջանառության մեջ է։ Սեփական բանակի Կարդալ ավելին

Հակառակորդը շարունակում է նյութական և մարդկային կորուստներ կրել

Սեպտեմբերի 29-ին արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ: Հակառակորդը զրահատանկային ստորաբաժանումների ներգրավմամբ ձեռնարկել է գրոհներ հյուսիսային և հյուսիս արևելյան ուղղություններով: Կարդալ ավելին

ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը

Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» Կարդալ ավելին

ՌԴ Պետդուման ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է ընդունել

Ռուսաստանի Պետդուման այսօրվա լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության վերաբերյալ հայտարարություն է ընդունել, Կարդալ ավելին

«Մարտի դաշտում և բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի կողքին ենք»․Չավուշօղլու

«Այս հարցը միայն մեկ լուծում ունի՝ Հայաստանը պետք է հետ քաշվի Ադրբեջանի տարածքներից։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խնդիրը չի Կարդալ ավելին

Ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ, 10 միավոր այլ զրահատեխնիկա և ավելի քան 370 զինվորական

Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջից գրել է․ «Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում եւ Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին եւ հակառակորդին հասցնում են անձնակազմի եւ տեխնիկայի զգալի կորուստներ։ Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ եւ 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ Ստացված տեղեկատվության համաձայն վիրավորների միջից ծանր վիրավոր զինվորների քանակը կազմում է 35%»։

Հատված գնդապետ Արթուր Սարգսյանի ճեպազրույցից

ՊԲ հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Սարգսյանն Արցախի Տեղեկատվական շտաբի ճեպազրույցի ընթացքում նշել է, որ այս պահին մարտերը շարունակվում են Կարդալ ավելին

Բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Տոնոյանը

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների ընթացիկ ու հնարավոր հետագա զարգացումներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 28-ին բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու ուղղությամբ: Բանակի հրամանատարը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ԱՀ ԶՈՒ-ի կողմից և ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելուհամար: