ՊԲ հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Սարգսյանն Արցախի Տեղեկատվական շտաբի ճեպազրույցի ընթացքում նշել է, որ այս պահին մարտերը շարունակվում են
Կարդալ ավելին
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների ընթացիկ ու հնարավոր հետագա զարգացումներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 28-ին բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու ուղղությամբ:
Բանակի հրամանատարը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ԱՀ ԶՈՒ-ի կողմից և ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելուհամար:
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը նոր տվյալներ է հաղորդել, որում մասնավորապես
Կարդալ ավելին
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը նոր տվյալներ է հայտնել. «Սեպտեմբերի 27-ին հակառակորդի
Կարդալ ավելին
Գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային
Կարդալ ավելին
Դեմոկրատական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն իր անհանգստությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և կոչ արել դադարեցնել կրակը.
Կարդալ ավելին
Սեպտեմբերի 27-ի առավոտյան 07։00 սահմաններում շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական ուժերը անցել են հարձակման։ Ժամը 00։00 դրությամբ օրվա կարևոր իրադարձություններն արձանագրվել են հետևյալ կերպ՝
Ժ․ 00։00 դրությամբ, ըստ ՊԲ և ՊՆ հրապարակումների, հայկական զիված ուժերը խոցել են 4 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա (ԲՄՊ), 2 ինժեներական զրահատեխնիկա։
Ձեռնարկած հակագրոհի շնորհիվ հայկական զինված ուժերը առգրավել են հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա՝ այդ թվում՝ ԲՄՊ-3։
ՊԲ հրապարակած տեսանյութերից մեկում երևում է 386 կողային համարով ԲՄՊ-2։ Ռազմինֆոյի արխիվային լուսանկարներից պարզ է դառնում, որ տեխնիկան Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի, առաջնագծային 181-րդ մոտոհրաձգային բրիգադի սպառազինությունից են։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։ Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել իր աջակցությունը ցուցաբերել մարտական գործողությունները դադարեցնելու համար։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Արցախի դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան: Ադրբեջանական կողմն օգտագործում է թուրքական Bayraktar ԱԹՍ-ներ, F-16 կործանիչներ: Դեռևս չհաստատված տվյալ կա F-16-ի խոցման մասին, բայց դա վերջնական հաստատված չէ: Ոչ միայն թուրքական ԱԹՍ ու ինքնաթիռ է ներգրավված, այլև զինվորականներ: Թուրքական ԱԹՍ-ներն օգտագործում են հենց իրենք՝ թուրքական բանակի ներկայացուցիչները։
Րոպեներ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է առաջին զոհերի անունները։ Հաղորդագրությունում մասնավորապես նշված էր։
Կարդալ ավելին
Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսում անդրադարձել է հակառակորդի
Կարդալ ավելին